Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ է համարում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ըստ նրա` Մեսսին գերազանցում է Պելեին և Մարադնային և մնացած ֆուտբոլիստներին:
«Մեսսին գերազանցում է բոլորին: Երկրորդ տեղում Մարադոնան է, երրորդ-չորրորդ տեղերում` Պելեն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն, հինգերորդում՝ Յոհան Կրոյֆը, Զինեդին Զիդանը», -Չիլավերտի խոսքը մեջբերում է Sport -ը: