2015 թվականին ռուսական թղթադրամների վրա առաջին անգամ կհայտնվի ռուսաստանյան արժույթի գծանկարչական նշանը, նախ դրանք տեղ կգտնեն Ղրիմին նվիրված հուշաթղթադրամների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Իզվեստիան»:
Ինչպես թերթին պատմել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, այս տարի Ռուսաստանի բանկը կթողարկի արծաթե հուշադրամ, որի դիզայնում առկա է ռուբլու խորհրդանշանի պատկերը: Նաև դրա պատկերը կլինի այն հուշաթղթադրամի վրա, որը նվիրված կլինի ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության և ֆեդերալ նշանակության քաղաք Սևաստոպոլի կազմավորմանը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հետագայում, Ռուսաստանի բանկի գոյություն ունեցող թղթադրամներն արդիականացնելիս, ռուբլու խորհրդանիշը կարող է ներգրվել դրամանիշի պաշտպանիչ համալիրի բաղադրիչներից մեկի դիզայնում»,- ասել են կարգավորիչի մամուլի ծառայությունում: