Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկի բանակցություններից «առայժմ ոչ մի լավ լուր չկա»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, լավ նորություններ առայժմ չկան: Ներկա պահին չկա ոչ մի նորություն: Բայց հույսը միշտ մնում է»,- ասել է նա France-Presse գործակալությանը:
Ուկրաինայի նախագահը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ որոշ պայմաններ, որոնք առաջ է քաշել ռուսական կողմը, «անընդունելի են»: