Ամեն տարի` Մարտի 1-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրվում: Այս տարի եւս «Հայ ազգային կոնգրեսն» իր ձայնը կբարձրացնի հանուն իր թիմի գաղափարների եւ Մարտի 1-ի զոհերի:
Թե ի՞նչ օրակարգով է շարժվելու ՀԱԿ-ը ամսի 1-ին, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, ով իր խոսքում մասնավորապես նշեց.
«Այդ հարցի հետ կապված դեռ որեւէ աշխատանքային քննարկում չի եղել: Երբ քննարկում կլինի, մենք տեղյակ կպահենք»:
Նկատենք, որ ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին ոչ իշխանական ուժերից «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանություն» կուսակցությունների մասնակցությունը դեռեւս պարզ չէ:
Համենայն դեպս, «Ժառանություն» կուսակցությունում տվյալ հարցի հետ կապված որևէ քննարկում դեռ տեղի չի ունեցել:
Սոսե Չանդոյան