«Փյունիկն» այսօր վաղ առավոտյան ուղևորվել էր Անթալիա՝ անցկացնելու վերջին ուսումնամարզական հավաքը: Թիմն արդեն ժամանել է Papilon Belvil հյուրանոց:
Այսօր՝ տեղի ժամանակով 18:00-ին, Փյունիկը ստուգողական հանդիպում կանցկացնի Ֆրայբուրգի երիտասարդական թիմի հետ: Եվս մեկ ընկերական հանդիպում կկայանա փետրվարի 18-ին՝ «Կուբանի» հետ. տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 26-ը: Սարգիս Հովսեփյանն Անթալիա ուղևորվել է հետևյալ ֆուտբոլիստներով.
Անատոլի Այվազով,
Գոռ Մանուկյան,
Սամվել Հունանյան,
Տարոն Ոսկանյան,
Վասպուրակ Մինասյան,
Գրիգոր Հովհաննիսյան,
Վարազդատ Հարոյան,
Արթուր Յուսպաշյան,
Գագիկ Պողոսյան,
Մասիս Ոսկանյան,
Սեզար Ռոմերո,
Ռազմիկ Հակոբյան,
Կարեն Եսայան,
Նարեկ Ասլանյան,
Դավիթ Մանոյան,
Ղուկաս Պողոսյան,
Կամո Հովհաննիսյան,
Ռոբերտ Հակոբյան,
Հովհաննես Պողոսյան,
Արթուր Քարտաշյան,
Վարդան Բակալյան,
Էրիկ Նազարյան,
Հովիկ Ներսեսյան,
Արամ Կարապետյան: