Գյումրիի սպանդի գործում պահանջ ներկայացվեց Գևորգ Կոստանյանին
ՔաղաքականԱյսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանդի մեկ ամիսը, հայտնում է Orer.am-ը: «Միանում եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ գլխավոր դատախազության առաջ կազմակերպել էր պիկետ: Նրանք պահանջում էին հրապարակել Պերմյակովին ՀՀ իշխանություններին հանձնելու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումը ՌԴ գլխավոր դատախազին: Պահանջում ասված է. «ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում ենք՝ գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղղված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահ մարմիններին, տալ երաշխիքներ, որ մեղավորը կամ մեղավորները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ: Կոչ ենք անում առաջնորդվել իրավական կատեգորիաներով, ոչ թե տղամարդու խոստումներով, առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ»: