Չնայած մինսկյան նոր համաձայնագրին՝ ԵՄ-ի կոողմից ընդունված պատժամիջոցները 19 ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց, այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ, ինչպես և ծրագրվել էր ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ ասել է. «Այո»:
Նա չի բացառել, որ Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել նաև այլ պատժամիջոցներ, եթե Մինսկի նոր պայմանավորվածությունների իրականացումը վատ ընթանա:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ուրախությամբ կուղեկցենք այս գործընթացը (Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների իրականացման հարցով), եթե լինեն դժվարություններ, ապա մենք չենք կարող բացառել հետագա պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ, եվրոպական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ԵՄ լրացուցիչ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին, չնայած փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների: