Վլադիմիր Պուտինը Մինսկում «զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի համոզի աշխարհազորայիններին ստորագրել փաստաթուղթը»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքով՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչներն «ակտիվորեն բարձրաձայնում էին իրենց պահանջները, որոնց ստիպված էին լսել»:
Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը «կողմնակից է եղել կրակի անհապաղ դադարեցմանը»: Սակայն «մինսկյան պայմանավորվածությունների իրականացման միջոցների փաթեթում» ռազմական գործողությունների ավարտը փետրվարի 15-ն է:
Ինչպես բացատրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, դա եղել է «աշխարհազորայինների ցանկությունը», քանի որ «հրադադարին միաժամանակ հասնելը» դժվար է: