ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ողջունել է Մինսկի համաձայնագիրը՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նա հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնություններն անհապաղ պետք է իրականացվեն:
«Մինսկի համաձայնագիրը, հույս ունեմ, քայլ է դեպի Ուկրաինայի հակամարտության հուսալի և խաղաղ լուծման»,- ասել է Սթոլթենբերգը: