Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:
Ավելի վաղ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը հայտնել է, որ Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորվում է ապրիլին, որի ընթացքում հանդիպում կկայանա նրա վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլի հետ:
«Այո, ես պատրաստվում է մեկնել Վրաստան, իմ այցը պաշտոնական է… Մենք Վրաստանի ղեկավարության հետ այն շարունակ հետաձգում ու հետաձգում էինք, բայց որոշեցինք, որ այս տարի մեզ հարկավոր է հանդիպել և լրջորեն խոսել երկկողմ հարաբերությունների շուրջ»,- Մինսկում հայտարարել է Լուկանշենկոն լրագրողներին: