Երեկ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ 2013-2014 ՀՀ Ազգային 145 նիստերից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է 4 նիստի: Արդեն այսօր ԱԺ-ում ուսումնասիրում են այդ բացակայությունների հիմքերը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Orer.am-ի թղթակցին հայտնեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարական է տվել, որպեսզի պարզաբանվեն բոլոր պատգամավորների բացակայությունների հարգելի և անհարգելի լինելու հարցերը:
Տեղեկացնենք, որ այդ հարցից է կախված Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը, ինչի մասին խոսակցություններ սկսվեցին երեկվա ՀՀԿ նիստից հետո:
Լևոն Փանոսյան