Հրադադարի մեկնարկային օրվանից առաջ` Կիևի ուժայինները կպահպանեն իրենց դիրքերն, իսկ անհրաժեշտության դեպքում, պատասխան կտան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:
«Նախքան հրադադարի ռեժիմի մեկնարկը` մենք կպահպանենք մեր դիրքերը և հակառակորդի հարձակումներին կրակով կպատասխանենք անհրաժեշտության դեպքում», - ասել է նա:
Լիսենկոն նաև հայտարարել է, որ հակամարտության ողջ սահմանային գծով դուրսբերումը տեղի կունենա ԵԱՀԿ հսկողության տակ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կիրականացվի տեսողական մոնիտորինգ` անօդաչու թռչող սարքերի և արբանյակների միջոցով: