Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան «Մայնցի» նկատմամբ Բունդեսլիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում: Յուրգեն Կլոպի սաները սեփական հարկի տակ առավելության հասան 4-2 հաշվով:
Էլկին Սոտոյի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ հանդիպման հենց առաջին րոպեներին: «Բորուսիան» հաշիվը կարողացավ հավասարեցնել միայն ընդմիջումից հետո, երբ անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նեվեն Սուբոտիչը: Դրանից հետո դաշտի տերերը Մարկո Ռոյսի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, որը շատ երկար չտևեց, քանի որ երեք րոպե անց Յունուս Մալին հաշիվը դարձրեց 2-2: Հաղթական գոլը խփեց Պիեր-Էմերի Օբամեյանգը 71-րդ րոպեին, իսկ թուրք Նուրի Շահինը 78-ին ձևակերպեց վերջնական արդյունքը:
Մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, բայց, ցավոք, ոչնչով աչքի չընկավ: Ենթադրվում է, որ այս ամառ, այնուամենայնիվ, նա կլքի Բորուսսիայի շարքերը:
Աշոտ ՄնացականյանOrer.am