Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ խաղադաշտ դուրս գալիս չի կենտրոնանում անհատական մրցանակներ նվաճելու վրա: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ թիմային հաջողությունները վեր է դասում անհատական ձեռքբերումներից:
«Այն գնահատականները, որոնք ստացել եմ և ռեկորդները, որոնք բարելավել եմ, տեղի են ունեցել շնորհիվ այն բանի, որ չեմ մտածել դրանց մասին: Դրանք իրականացվել են, քանի որ յուրաքանչյուր անգամ դաշտ եմ մտել՝ ինչպես վերջին խաղին»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացին «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր է: