Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետբյուջեի գումարները ծախսում է իր ոչ պաշտոնական ուղեկցորդուհու` դերասանուհի Ժյուլի Գայեին հսկիչներով ապահովելու համար: Այս մասին հաղորդել է ֆրանսիական Closer պարբերականը: «Հանրապետության նախագահը կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ ում հետ պատահի:
Բայց տիկին Գայեն պետության ղեկավարի պաշտոնական ուղեկցորդուհին չէ, այդ պատճառով էլ վճարել նրա տեղափոխությունները, հսկողությունը հարկատուների միջոցներով ամենևին պարտադիր չէ»,- հայտարարել է ընդդիմադիր «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Սեբաստյան Յուիգը: Ձախ ընդդիմությունը ևս Օլանդին մեղադրում է պետական գանձարանից սիրուհու վրա միջոցներ վատնելու մեջ: