Գերմանիայում քիչ առաջ ավարտվեցին 21-րդ տուրի այսօրվա հանդիպումները: Մասնավորապես նշանավորվեցին ` «Բավարիա»-«Համբուրգ» և «Բայեր»-«Վոլֆսբուրգ» մրցավեճերը:
«Բավարիան» ուղղակի ջախջախեց մրցակցին ոչ ֆուտբոլային 8-0 հաշվով. դուբլի հեղինակ դարձան միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Թոմաս Մյուլերը, Մարիո Գյոթսեն և Արիեն Ռոբենը, իսկ Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆրանկ Ռիբերին աչքի ընկան մեկական անգամ:
Իսկ այդ նույն ընթացքում Լեվերկուզեն քաղաքում «Բայերի» ու «Վոլֆսբուրգի» կատարմամբ իսկական թրիլլեր էր ընթանում: Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 0-3 հաշվով: Դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշիվը մինչև նվազագույնի (2-3) : Սակայն, իսկական «Վոլֆսբուրգը» 64-րդ րոպեյին կրկին առաջ անցավ (2-4) Բաս Դոսի շնորհիվ՝ գոլերի տարբերությունը հասցնելով երկուսի:
Այնուհետև, մեծ ջանքերի շնորհիվ մինչև 72-րդ րոպեն «Բայերին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Եվ երբ թվում էր թե խաղը այդպես էլ կավարտվի, մրցավարի ավելացրած ժամանակին Բաս Դոսը ձևակերպեց «պոկեր»` հաղթանակ պարգևելով իր թիմին: Ավելացնենք նաև, որ լեվերկուզենցիների կազմում հեթ-թրիքի հեղինակ դարձավ կորեացի լեգիոներ Հունգ-Մին Սոնը:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Բորուսիազ» Մ.-«Քյոլն»`1:0 «Հոֆենհայմ»-«Շտուտգարտ»` 2:1 «Վերդեր»-«Աուգսբուրգ»` 3:2
Աշոտ Մնացականյան