Գերմանական Բունդեսթագի պատգամավորները կոչ են անում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս մասին գրում է Bild am Sonntag-ը՝ վկայակոչելով Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-ուկրաինական խորհրդարանական խմբի նախագահ Կառլ-Գեորգ Վելմանին:
Առաջարկությունն արվել է՝ կապված Մերկելի մասնակցությամբ Մինսկի բանակցությունների հետ, որի արդյունքում խաղաղության շուրջ համաձայնություններ ձեռք բերվեցին: Ըստ Gazeta-ի, Վելմանը նշել է, որ այդ առիթով Մերկելը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանի:
«Նախագահ Օլանդի հետ ձեռք բերված համաձայնություններն անհավանական են: Դրա համար Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը տրամաբանական քայլ կլինի»,- հայտարարել է Վելմանը: