Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի նախագահի հետ վերջին հանդիպումը գնահատել է դրական: Իրանի լուրերի կենտրոնական ծառայության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը հեռարձաված հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում, իր ուկրաինացի պաշտոնակից Պորոշենկոյին գործընկեր է անվանել և նշել, որ նրա հետ համաձայնել է Ուկրաինային Ռուսաստանի առավել օժանդակություններ հատկացնելու շուրջ: Կիրակի օրը Ռուսաստանի առաջին հեռուստակայանով հեռարձակված հարցազրույցում Պուտինն ասել է, որ մի քանի օր առաջ Պորոշենկոյի հետ իր հնդիպումը կայացել է լիովին անկեղծ մթնոլորտում և վերջինս մի գործընկեր է, որի հետ հնարավոր է բանակցել: Նա հավելել է, թե Ուկրաինային առավել օժանդակություններ կատարելու շուրջ համաձայնություն է գոյացել: