Ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է իրականացվում բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունում, և այն ծառայողները, ովքեր չեն համապատասխանում Ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցների համար նախատեսված չափանիշներին, ազատվում են աշխատանքից:
Այս մասին Orer.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքում է Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող 100-ից ավել ՊՊԳՎ աշխատակից ազատվել աշխատանքից: Այս ամենը պետք է դիտարկել Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում»,- հայտնեց Աշոտ Ահարոնյանը: