Հարթակում կանգնած ընդդիմադիրները, անշուշտ իրավացիորեն, պնդում են, որ Հայաստանում սոցիալ-քաղաքական իրադրությունը ահավոր վատ է...
Ընդ որում, նրանք բոլորը եղել են իշխանություն և նրանց օրոք ևս իրավիճակը շատ վատ է եղել...
Ճակատագրի հեգնանքով` այդ բոլոր գործիչներն իշխանության մեջ են եղել գործող համակարգի ներկայացուցիչների հետ, իսկ նրանց կուսակցությունները սերում են միմյանցից: Տարիներ շարունակ նրանք այս իշխանությունների հետ խրված են եղել բոլոր արատների մեջ, իսկ նրանց ղեկավարած ոլորտները բարդակով ու կոռուպցիայով հետ չեն մնացել իշխանական սխոդկայի բոլոր մյուս կուսակցություններից...
Իսկ հիմա նրանց սրբի դիմակները տեսնելիս մարդ ուզում է կուսակրոն դառնալ ու քաշվել մի հեռավոր վանք...
Բա ձեր իշխանության տարիներին այնպես աշխատեիք, որ տեսական ջուրծեծոցիից բացի` աչքս խոթելու ռեալ բան ունենայիք...
Անձամբ ես այս իրավիճակը ողբերգականության աստիճանի ծիծաղելի եմ համարում... Որովհետև տարիներ շարունակ էս երկրին չարիք բերած ուժերը իրար գզում են` որակապես լինելուվ իրար արժանի...
Մեզ լրիվ նոր ուժեր են պետք` վեր միմյանց սերտաճած թայֆայական կլանից...
Թեկուզ Անի Զախարյանն ու իր մարդուկեսանոց էքսցենտրիկ կուսալցությունը...
Վարուժան Բաբաջանյան