ԱՄՆ-ի պետքարտուղարն Իրանից խնդրել է ազատ արձակել այդ երկրի կալանավորված երեք քաղաքացիներին: Ըստ«Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրն ասել է, որ իր երկիրը դիմում է Իրանին, համագործակցելու Վաշինգտոնի հետ` 2007 թվականին այդ երկրում անհայտացած ամերիկացի քաղաքացիներին հայտնաբերելու գործում: Ջոն Քերին մի հաղորդագրությամբ նշել է, որ Վաշինբտոնն Իրանի կառավարությունից խնդրում է ազատ արձակել ամերիկացի երեք քաղաքացիներ Ամիր Հեքմաթիին, Սաիդ Աբեդինիին, Ջեյսոն Ռեզայիին և ԱՄՆ-ի կառվարությանն օժանդակել ԻԻՀ-ում անհայտացած ամերիկացի քաղաքացի Ռոբերտ Լևինսոնին գտնելու գործում: Ամերիկացի երեք քաղաքացիները կալանավորվել են ԿՀՎ-ի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով: