Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն այսօր՝ փետրվարի 16-ին, դիմում է ներկայացրել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին: ԲՀԿ-ից մի շարք պատգամավորների դուրս գալու մասին շրջանառվող լուրերի ֆոնին, խոսվում է նաև Կարո Կարապետյանի (ով առավել հայտնի է «Յուվեցի Կարո» մականունով)` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:
Оrer.am-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, սակայն պատգամավորի բջջային հեռախոսն անհասանելի էր:
Նշենք, որ ըստ Orer.am-ի աղբյուրների` Կարապետյանը գտնվում է Դուբայում` հավանաբար «շառից, փորձանքից» հեռու մնալու նպատակով` մինչև քաղաքական կրքերը հանդարտվեն: