Reuters-ը գրում է, որ ամերիկյան Google ընկերությունն հայտարարել է անօդաչու բեռնատար թռչող սարքի ստեղծման մասին, որը կարող է օգտագործվել բեռներ փոխադրելու համար: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախագծի վրա աշխատել են երկու տարի ու մինչ այս պահը այն գաղտնի է պահվել: Google-ում հույս ունեն, որ նման անօդաչու սարքերը կարող են օգտագործվել աղետների լիկվիդացիոն աշխատանքների ժամանակ` մեկուսացված շրջաններ կամ անմատչելի վայրեր անհրաժեշտ բեռներ հասցնելով: Նշվում է նաև, որ սարքերը կարող են տեղափոխել դեղորայք, մարտկոցներ, ու այլ ոչ մեծ չափսի իրեր: