Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քոչարյանը փաստորեն հանդես եկավ հերթապահ, ոչինչ չասող վերլուծությամբ և, ըստ էության, հրաժարվեց ԲՀԿ առաջնորդին սատարող որևէ գործողության դիմելուց: Ընդամենը մի փոքրիկ անալիզ՝ հնարավոր հետևանքների մասին և վերջ...
Այսպիսով կարելի է արձանագրել, որ գոնե այս փուլում Քոչարյանը կշարունակի զբաղվել այն գործով, որը իր մոտ լավ է ստացվում՝ սպանել... կենդանիներ...
Իրոք, այսպիսի դատարկ հարցազրույց չէր սպասում... Փաստորեն Քոչարյանը ընդամենը արձանագրեց, որ ինքը գոյություն ունի և երբեմն կարող է հարցազրույցներ տալ...
Սրանով նրա դերակատարությունը քաղաքական դաշտում, փառք Աստծո, սահմանափակվում է...