Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Gazzetta dello Sport հայտնի պարբերականը, իտալական «Միլանը»՝ մարզիչ Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ, վաստակում է ռեկորդային քանակությամբ քիչ միավորներ:
Սերիա Ա-ի այս մրցաշրջանի 23 հանդիպումներում ակումբը տարել է յոթ հաղթանակ, ինը անգամ ոչ-ոքի արդյունք է գրանցել և կրել է յոթ պարտություն՝ հավաքելով ընդամենը 30 միավոր: Այսպիսով, Ինձագիի՝ «Միլանի» ղեկը ստանձնելուց հետո թիմը միջինը մեկ խաղում վաստակում է 1.3 միավոր, որը համարվում է թիմը գլխավորած բոլոր մարզիչների արձանագրված ցուցանիշներից վատագույնը Սիլվիո Բերլուսկոնիի՝ ակումբը ղեկավարելու ժամանակահատվածում:
2015 թվականին «ռոսոներիները» Իտալիայի առաջնության յոթ խաղերում տարել են ընդամենը մեկ հաղթանակ:
Աշոտ Մնացականյան