ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կարճ ժամանակ անց կայցելի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Այցի մանրամասները չեն հաղորդվում: «Թուրան»-ը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ, ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմանի հարաբերությունների վիճակը, որոնք անշեղորեն վատանում են: Մասնավորապես, Վաշինգտոնում գնալով ավելի համառորեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու կոչեր են հնչում մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի խախտումների համար, իսկ Բաքվում էլ հայտարարում են Ադրբեջանում գունավոր հեղափոխություն իրագործելու և իրադրությունն ապակայունացնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վ. Նուլանդը ներկա էր եղել Ուկրաինայում հեղափոխության ժամանակ և ամեն կերպ օգնել էր ընդդիմությանը նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալելու մեջ: Նուլանդն անձամբ բլիթներ էր բաժանել Մայդանում բողոքող ուկրաինաիներին: