Փետրվարի 12-ի հայտնի իրադարձություններից երկու օր առաջ, երևանյան ռեստորաններից մեկում տեղի է ունեցել մի հետաքրքիր հանդիպում:
Հանդիպման մասնակիցներն են եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ, ինչպես պնդում է Օrer.am-ի աղբյուրը, հենց այդ հանդիպման շրջանակներում են հստակեցվել իշխանությունների հետագա գործողությունները, որոնք ի հայտ եկան ՀՀԿ վերնախավի աղմկահարույց նիստի ժամանակ: Ըստ ամենայնի, հեռու չեն ճշմարտությունից այն ենթադրությունները, որ Սերժ Սարգսյանի հակածառուկյանական արշավը ամբողջովին համաձայնեցրած է եղել ՌԴ իշխանական վերնախավի հետ:
Ի դեպ, այս վարկածի անուղղակի վկայությունն է նաև այն, որ ռուսաստանյան ազդեցիկ լրատվամիջոցները առանձնապես ուշադրության չեն արժանացրել ռազմավարական գործընկեր երկրում ծավալվող բավականին թեժացած ներքաղաքական պատերազմին: