Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը պահանջել է աշխարհազորայիններից անհապաղ դադարեցնել կրակը Դեբալցևոյում և ապահովել դիտորդների մուտքը քաղաք: Այս մասին հայտնել ՌԻԱ Նովոստին' հղում անելով ԵԱՀԿ-ի կողմից փետրվարի 17-ի ուշ երեկոյան տարածված հայտարարությանը:
«Առայժմ այսպես կոչված ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, վկայակոչելով անվտանգության հետ կապված իրենց մտավախությունները, գործնականում մերժում են Հատուկ մոնիթորինգային պատվիրակության մուտքը Դեբալցևո: Մենք պնդում ենք, որ նրանք անհապաղ դադարեցնեն հարձակումը: Մենք պնդում ենք, որ անարգել մուտք լինի Դեբալցևո և անվտանգության ամբողջ գոտի»,- հայտարարել է Ապականը:
Գլխավոր դիտորդը նաև հայտարարել է, որ փետրվարի 18-ին առաքելությունը կձեռնարկի նոր փորձ Սոլեդարից Դեբալցևո անցնելու համար, հենց որ հրադադարի հասատում ստանա: «Մերժումը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- ասել է Ապականը: