Կանադան ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի 37 քաղաքացու, որոնց կարգելվի մուտք գործել երկրի տարածք: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի պաշտոնական կայքի հաղորդագրությանը:
Նրանց շարքում նշվում են Իոսիֆ Կոբզոնի, լրագրող Դմիտրի Կիսելյովի և Կոմկուսից Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինի անունները:
Պատժամիջոցները կանդրադառնան նաև 17 ռուսական և ուկրաինական ընկերության վրա:
«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունի այդ երկրի որևէ շրջանի շրջափակումը»,- ասվում է կանադացի վարչապետի հաղորդագրությունում: