Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարող «Բոինգ 737» ինքնաթիռին կայծակ է հարվածել, հաղորդում է LifeNews-ը:
Օդանավն իրականացնում էր Չիտա-Մոսկվա չվերթը:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և ուղևորներից որևէ մեկը չի տուժել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կայծակի հարվածը վնասել է լոկատորի մակերեսը: Օդանավը շարունակում է թռիչքներ իրականացնել: