Մի քանի ժամ տևած մարտերից հետո քուրդ զինյալներն Իրաքում հակահարված են տվել Էրբիլի արևմուտքում «Իսլամական պետության» գրոհին: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով քուրդ պաշտոնյաներին:
Քուրդ հրամանատարների խոսքով՝ ԻՊ-ի զինյալները սպառնացել են նվաճել քրդական պաշտպանական դիրքերը:
Փեշմերգային հաջողվել է ետ մղել ԻՊ-ի գրոհը՝ թույլ տալով օդային հարվածների վերսկսումը:
Հրամանատարները հայտարարել են, որ քրդական ուժերը մի քանի կորուստ են կրել, սակայն մեծ թվով ԻՊ-ի գրոհային է սպանվել, հատկապես, օդային հարվածներից հետո: