«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գիշերային բանակցություններից հետո և դրա արդյունքում ԲՀԿ-ում անկումային տրամադրություններ են:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներին վաղ առավոտյան հավաքել էր Առինջի իր տարածքում, ներկայացրել, որ չի ուզում գնալ առճակատման և արյունահեղության պատճառ դառնալ, պետք է դադարեցնել հանրահավաքները, ոչ մի վտանգավոր քայլի չգնալ: Սա վրդովվեցրել է ԲՀԿ ռադիկալ թևին, ովքեր ասել են, որ այդպես չի լինի, ժողովուրդը կթքի իրենց երեսին, կքննադատեն, ամոթ է, չի կարելի, սրանից հետո պետք է մոռանան քաղաքականության մասին և այլն: Ռադիկալներին հանգստացրել է ԲՀԿ «պահպանողական» թևը, ովքեր բացատրել են, որ դա ճիշտ որոշում է, չի կարելի ամբիցիաների համար վտանգել ժողովրդին:
Հավաքին Ծառուկյանը որևէ խոսք չի ասել մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, թեև, որոշ տեղեկությունների համաձայն, գիշերային բանակցությունների ժամանակ նման պայման դրվել է նրա առաջ: Մի շարք ԲՀԿ-ականներ նրա ապարանքից հեռացել են հիասթափված, հուսահատ և խորը դեպրեսիայի մեջ, չի բացառվում, որ նրանք լքեն ԲՀԿ-ն:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: