ՖԻՖԱ-ին հաջողվել է համաձայնության գալ Քաթարի կառավարության հետ ԱԱ-2022-ը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին անցկացնելու վերաբերյալ,- հայտնում է Orer.am-ը:
Սպասվում է, որ մարտ ամսին ՖԻՖԱ-ի գործադիր մարմինը պաշտոնապես կհայտարարի այս մասին: Այսպիսով, եվրոպական առաջնությունների կազմակերպիչները պետք է նախօրոք հաշվի առնեն այս փաստը̀ կապված միջսեզոնային ընդմիջման հետ, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան օգնել իրենց ազգային հավաքականներին Մունդիալ-2022-ի ժամանակ:
Աշոտ Մնացականյան