Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, բացելով Չեմպիոնների լիգայի «Շալկե-04»-«Ռեալ» հանդիպման հաշիվը,մադրիդցիների կազմում այս մրցաշարում անցկացրած բոլոր 58 հանդիպումներում խփեց իր 58-րդ գոլը,- հայտնում է Orer.am-ը:
Գենզելկիրխենում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 2:0 : Գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն և Մարսելոն: Այս գոլը Ռոնալդուի համար դարձավ 76-րդը եվրագավթներում: Այս ցուցանիշով նա հավասարվեց Լեո Մեսսիին և Ռաուլին:
Աշոտ Մնացականյան