«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ասել է, որ ամեն ինչ կորած չէ, և իր թիմը կարող է այս մրցաշրջանում հաղթել Անգլիայի առաջնությունը։
«Այս մրցաշրջանում դեռ հնարավորություն ունենք հաղթել Անգլիայի առաջնությունը։ Հնարավոր է՝ դուք կծիծաղեք, բայց ես նման կերպ եմ սկսել նաեւ այլ ակումբներում։ Այնպես որ, ինձ համար սա ծանոթ իրավիճակ է։
Սակայն, հիմա ինձ հարկավոր է պահել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ երկրպագուները արդյունք են պահանջում։ Գլխավոր հարցն այսպես է հնչում. ինձ կտա՞ն բավական ժամանակ, որ ես հասցնեմ անել այն, ինչ հարկավոր է»,- Վան Գալի խոսքը մեջբերում է բրիտանական մամուլը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի մեկ միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։