Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու է հանրապետականներից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատել է Իրանի նկատմամբ նրա քաղաքականության համար: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Իր ելույթի ընթացքում նա ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, եթե բանակցությունները տապալվեն:
Ավելի վաղ Ջեբ Բուշն Օբամային մեղադրել էր ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ ոչ հետևողականության և անվճռականության համար: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերադարձնել իր առաջատար դերն աշխարհում: