Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Վարչության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայի ափերից ոչ հեռու՝ ծովում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: