Դուք անշեղ էիք, անսխալ, ով ձեզ հետ չէր՝ դավաճան էր, ջուր էր լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին, հաճախորդ էր...
Հիմա դուք ձեր շուրջը համախմբված հասարակությանը դավաճանեցիք ու փոխանակ սսկվեք, ուրիշ թեմաներից խոսեք՝ շարունակում եք մուննաթ գալ, իբր ինչ որ մեկը էս դաշտում ձեր գոյությանը պարտք է...
Խայտառակ ձախողումից հետո էլի փորձում եք մեղավոր դարձնել այն անձանց, ովքեր համարձակություն ունեցան, ընդ որում արդարացիորեն, չվստահել ձեր սկսած գործընթացին: Գործընթաց, որի խայտառակ տապալումից հետո ոչ միայն ձեր վրա չվերցրիք ձախողման ամենքդ ձեր բաժինը, այլ շարունակում եք մուննաթներ շաղ տալ...
Ու հիմա ովքեր եք դուք՝ պիտակավորողներդ՝ հաճախո՞րդ, դհո՞լ, թե մի զրո ցածր, որով պիտակավորում էիք ձեզ չհավատացողներին...
Մի արեք այդպես, տղաներ և աղջիկներ...
Վարուժան Բաբաջանյան