ԱՄՆ բանակը մասամբ գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Համապատասխան փաստաթղթերը, որոնք հայտնվել են Business Insider պարբերականի տրամադրության տակ, կազմվել են 2004 թվականին, երբ նա մոտ 1 տարի գտնվել է Իրաքում ամերիկյան բանտում: Այդ փաստաթղթերում նա իր իրական անունով է՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ Ալ-Բադրի։ Փորձագետների կարծիքով՝ 10 տարի առաջ նա պատահմամբ էր ձերբակալվել՝ իր ընկերոջը այցելելիս, որը և եղել էր ուժայինների թիրախում:
Ձերբակալվածի քարտում զբաղվածության բնույթը նշված է եղել «վարչական աշխատանք՝ քարտուղար»: 2014-ի դրությամբ նա եղել է 43 տարեկան, սակայն ծննդյան օրվա և ամսաթվի, ինչպես նաև մոտ հարազատների մասին (բացի հորեղբորից) տեղեկությունը բացառված է ԱՄՆ ռազմական գրաքննության կողմից: