Ազատության հրապարակում տեղի ունեցած ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ միայնակ է եկել ժողովրդի հետ հանդիպման, քանի որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը վերջին պահին հետ են կանգնել նախապես նշանակված հանրահավաքից:
«Ես չէ, որ դուրս եմ եկել Եռյակից, այդ նրանք են դուրս եկել. եռյակ այլևս գոյություն չունի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հայտարարել էին հանրահավաք: Երևանի քաղաքապետարանը անհիմն էր համար փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին գրությունը և չէր արտոնել: ԲՀԿ-ն չեղյալ էր համարել հանրահավաքը՝ հայտարարելով, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրում է համազգային հանրահավաքին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ինքը փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում: