Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով կարմիր քարտ ստացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Շախտյորի» հետ խաղում (0:0), չի կարողանում լավ խաղալ պաշտպանությունում:
-Մենք ցանկանում ենք հնարավորինս երկար վերահսկել գնդակի տեղաշարժը, ուստի մեզ անհրաժեշտ են Խաբի Ալոնսոյի և Տիագո Ալկանտարայի նման ֆուտբոլիստներ: Բայց երբ խոսքը մրցակցի ֆուտբոլիստներին վերահսկելու մասին է, ապա Ալոնսոն այդ տեսանկյունից աշխարհի ամենավատ ֆուտբոլիստն է: Մենք նրա տրանսֆերը դրա համար չենք գնել,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: