Forbes-ը Ալիևի ռեժիմը նույնացրել է Հյուսիսային Կորեայի բռնապետության հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արված անդրադարձում հանդեսը Արևմուտքից պահանջել է շարունակել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ, հանդեսը գտնում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունացնող դերակատարություն ունի և Արևմուտքը պետք է օգտվի իր կայուն քաղաքական գործընկերոջ հնարավորություններից Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իսլամիստների ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Հանդեսը գրում է, որ որպես շուկա, էներգակիրների աղբյուր, ինչպես նաև Սիրիայում, Իսրայելում հակամարտությունները, Իրաքում, Աֆրիկայում իսլամիստների ռազմական գործողությունները դադարեցնելու համար կայուն քաղաքական գործընկեր, Հյուսիսային Կորեայում ու Աֆրիկայում բռնապետներին մեկուսացնելու, իշխանությունից հեռացնելու համար Արևմուտքն ունի Ռուսաստանի կարիքը և պետք է օգտվի այդ հնարավորությունից: