Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի արդյունքում շուրջ 10 000 մարդ է տուժել: Ինչպես տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը, երկրաշարժըը տեղի է ունեցել Յուննան նահանգում շաբաթ առավոտյան: Երկրաշարժի օջախը գտնվում է 6կմ խորությամբ:
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների արդյունքում փլուզվել է շուրջ 280 տուն:
Զոհերի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է «Վեստի FM»-ը: