Անահիտ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում ( Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում), Սիսիանում քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: