Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով «Էլչեին» հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամուլի ասուլիս է տվել: Նա նշել է, որ իր համար անակնկալ էր «Բարսելոնայի»՝ սեփական հարկի տակ «Մալագայից» կրած պարտությունը:
-Սա կարեւոր խաղ էր շաբաթ օրը «Բարսելոնայի» կրած պարտությունից հետո, որը մեզ հնարավորություն տվեց մեծացնել միավորների տարբերությունը:
Պարզ է, որ «Բարսայի» պարտությունը զարմացել է բոլորին, քանի որ թիմը շատ լավ մարզավիճակում էր: Ես նույնպես ցնցված էի:
Մենք հիմա ավելի մեծ առավելություն ունենք, բայց պետք է հիշել, որ այս տիտղոսի համար պետք է պայքարել մինչեւ մրցաշրջանի ավարտը: