Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել: Պատգամավոր Գրիգորի Մարգարյանն էլ դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ ԲՀԿ-ն բոյկոտում է այս նստաշրջանը, եւ առաջիկա օրերին հանդես կգան հայտարարությամբ:
ԲՀԿ-ականները հրաժարվում են խոսել լրագրողների հետ: