ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնն հայտարարել է, որ 5+1 խումբը ընթացիկ ամիս Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում մտքերի փոխանակում կկատարի ԻԻՀ-ի հետ միջուկային ընդգրուն համաձայնության իրագործման ձևերի մասին:
Ըստ «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԵՄ-ի արտքաին քաղաքականության պատասխանատուն շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսում ասել է, թե Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են:
Էշթոնը, որ արտահայտվում էր Ուկրաինայի, Իրաքի և Միջին Արևելքի իրավիճակի քննարկման առանցքայնությամբ Միլանում գումարված ԵՄ-ի ԱԳ նախարարների երկօրյա ոչ-պաշտոնական նստաշրջանի ավարտին նաև հայտարարել է, թե այդ միության ԱԳ նախարարները հստակ կերպով ընդգծել են, թե Ուկրաինայի ճգնաժամի համար որևէ ռազմական լուծում չի կարելի պատկերացնել:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ կարիք է զգացվում քաղաքական կայուն լուծման, որտեղ հարգված կլինեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:
Համաձայն այս հաղորդման, Էշթոնը երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպում ու զրույց կունենա ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: