Reuters-ը հղում տալով Ալժիրի տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Ալժիրում, Սահարայի անապատի տարածքում, կործանվել է Ан-12 ինքնաթիռը, որի մեջ եղել են յոթ ուղևորներ: Ինքնաթիռը մեկնելիս է եղել Հասարակածային Գվինեա: Վթարի վայրում հայտնաբերվել է ուղևորներից երեքի այրված դիակները:
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը առայժմ միայն հայտարարել է, որ ճշտում է եղած տեղեկատվությունը: