Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով նախկինում մարզել է «Յուվենտուսը», խոսել է թուրինյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին: Իտալացի մասնագետը կարծում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը բացարձակապես ամեն ինչ կարող է դաշտում:
-Պոգբա՞ն: Նա միակ ֆուտբոլիստն է աշխարհում, ով կարող է դաշտում բացարձակապես ամեն ինչ անել,-Կապելոյի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 21 հանդիպման, հեղինակել 6 գոլ և երկու գոլային փոխանցում: