Լեսոթոյի վարչապետ Թոմաս Տաբանեն հայտնել է, որ երկրի բարձրագույն զինվորական հրամանատարության կողմից իրականացվել է պետական հեղաշրջում և ինքը երկյուղ ունենալով սեփական կյանքի ու անվտանգության հանդեպ, փախուստի է դիմել ՀԱՀ: Դիվանագիտական աղբյուրները ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ ապստամբությունը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Տաբանեն թոշակի է ուղարկել երկրի զինված ուժերի հրամանատարին: Ապստամբները շրջապատել են ոստիկանատունն ու վարչապետի նստավայրը:
Հիշեցնենք, որ Լեսոթոյի թագավրությունը գտնվում է Հարավային Աֆրիկայում, նախկինում եղել է անգլիական գաղութ: Բոլոր կողմերից շրջապատված է Հարավաֆրիկյան Հանրապտությամբ: Ունի ավելի քան երկու միլիոն բնակչություն, որոնց ութսուն տոկոսը քրիստոնյաներ են: